«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Հավերժության ուղով դեպի Արարատ

Հավերժության ուղով դեպի Արարատ
05.11.2026 | 12:22

Նվիրվում է ՀՀ ՈԶ 1033 զորամասի ավագ սերժանտ, դիպուկահար, Արցախի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ
Ստամբուլյան ափերին, Սուրբ Մարիամի կամարների տակ,
Ծնվեց մի կայծ՝ արևմտահայ հանճարի օրհնությամբ կնքված,
Բայց նրա արյան կանչը դեպի հայրենի երկնակամար էր որոնում,
Եվ մանկան շուրթերն առաջինը թոթովեցին.
«Ես իմ անուշ Հայաստանի…»։
Աչքերից բարության լույսն էր ճառագում,
Բայց բազուկներում՝ դյուցազնական ուժն էր եռում.
Ըմբշամարտի գորգից մինչև քիքբոքսինգ ու սամբո՝
Նա դարձավ անպարտելի մի հսկա՝ հաստատակամ ու արի,
Ու 2019-ին բարձրացավ փառքի ամենաբարձր պատվանդանին՝
Հռչակվելով առանց կանոնների մարտարվեստի Հայաստանի չեմպիոն։
Թուխ մաշկով, բայց հոգով՝ հայոց լույսի սերմնացան,
«Սևո» կոչեցին նրան ընկերները,
Սևո՝ որ նշանակում էր հավատարմության ուխտ։
Քառօրյայի հրում կոփվեց, վիրավորվեց, բայց չընկրկեց,
Զոհված զինեղբայրների հիշատակը ուսերին առած՝
Ուխտեց քար առ քար կերտել նրանց անմահության տունը,
Մարզադպրոցի ամեն մի հիմնաքարում
Իր ընկերների հոգիների շունչը դրեց։
Ու երբ կրկին պայթեց չարաբաստիկ պատերազմը,
Քարվաճառի սառը ժայռերը վկա եղան նրա տոկունության.
Քառասունչորս օր՝ առանց նահանջի, առանց թուլության։
«Խա՛չս, աղջիկդ ծնվեց, արի՛ տես»,— կանչում էր հարազատ սիրտը,
Բայց չեմպիոն հերոսի ձայնը որոտաց որպես լեռնային կանոն.
«Թեման փակված է, ես աղջկաս դեռ կհասցնեմ տեսնել…»։
Նա չտեսավ իր Սեդա-Խաչանուշին երկրային կյանքում,
Բայց դարձավ նրա հավերժական պահապան հրեշտակը։
Նոյեմբերի յոթին, Շուշիի խորհրդավոր բարձունքում,
Երբ թշնամին շնչում էր մոտիկ, ու օղակը սեղմվում էր դաժան,
Նա չընտրեց գերությունը, չնահանջեց հայրենի հողից.
Ազատության կրակը սրտում՝
Գնաց Վահագնի հետքերով, միացավ հավերժի աստղաբույլին։
Հիմա ննջում է հայրենի Հովտաշատի գրկում՝
Հայացքն ուղղած աստվածաշնչյան Արարատին,
Իսկ նրա շիրմաքարից հառնում է դարավոր աղոթքը.
«Հիշի՛ր ինձ, Տե՛ր, երբ գաս քո թագավորությամբ»։
Նրա երազանքը չմնաց կիսատ.
Մարզադպրոցի դռներն այսօր բաց են,
Եվ նոր սերունդն է մեծանում Սևոյի ուխտով։
Դրոշը, խաղաղությունն ու լույսը կրող ձեռքերը փոխվեցին,
Բայց Խաչատուրի շունչը միշտ անմահ է.
Նա հայրենիքի անառիկ բերդն է ու հավերժի ճամփորդը:
Խա՛չս, իմ սիրտ, իմ շունչ․․․

Շուշաննա ՀԱՅԱՍԱ
Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ